Ինչո՞ւ է «ՀրազՋէկ»-ը պատրաստվում վաճառել իրեն ամրագրված հիմնական գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀրազՋէկ»-ը պատրաստվում է վաճառել իրեն ամրագրված հիմնական գույքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋէկ»-ը, այս տարվա փետրվարի 27-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Բանն այն է, որ ընկերությունը ՀԾԿՀ-ին գրությամբ խնդրել է համաձայնությունը տալ իր գույքը վաճառելուն: Եւ մարտի 15-ի նիստին հանձնաժողովը իր համաձայնությունը կտա, որպեսզի «ՀրազՋէկ»-ը «Պատրաս» ընկերությանը վաճառի իրեն ամրագրված շոգետուրբինը, գեներատորը եւ շոգեկաթսան:




Լրահոս