Գովազդները հաճախ մեզ հետ չար կատակ են խաղում, և գեղեցկության հետևից վազելով՝ մենք փորձում ենք անօգուտ կրեմներ, դիմակներ գնել, որոնք ցանկալի արդյունք են խոստանում:
Ճյուղավորված մազերի դեմ միջոցներ
Ինչքան էլ որ ցանկալի լինի, սակայն նման կոսմետիկ միջոցներ գոյություն չունեն, որոնք պայքարում են ճյուղավորման դեմ: Միակ աշխատող միջոցը մազերը կտրելն է:
Ձեռքերի, ոտքերի կրեմ, մարմնի լոսյոն
Եվս մեկ միֆ, որը ստեղծել են մարքեթոլոգները. մարդիկ ունեն մարմնի տարբեր մասերի համար տարբեր կրեմների կարիք: Սակայն դուք կարող եք ողջ մարմնի համար միայն մեկ կրեմ օգտագործել:
Թեփի դեմ շամպույն
Սովորական շամպույնը չի կարող ազատել այդ խնդրից: Ձեզ պետք է հատուկ բուժող շամպույն, որը կարելի է գնել դեղատանը:
Դեմքի տոնիկ
Տոնիկի փոխարեն օգտագործեք մաքրող օճառ, այն չի պարունակող սպիրտ և հարթեցնում է մաշկը:
Շուրթերի բալզամ
Որոշ բալզամներ իսկապես կարող են օգնել, սակայն դրանց մեծ մասը սպիրտ են պարունակում, ինչը չորացնում է մաշկը: Առավել արդյունավետ և հասանելի միջոց է վազելինը:
Կրեմ ոտքերը սափրելու համար
Լոգանքի գելն առավել մեծ քանակությամբ խոնավեցնող նյութեր է պարունակում, քան սափրելու համար սովորական կրեմը:
Հակացելյուլիտային կրեմ
Ոչ մի կրեմ չի կարող պայքարել ցելյուլիտի դեմ: Դրա համար պետք է ակտիվ կենսակերպ ունենալ և ճիշտ սնվել:
Դեմքի համար կտորից դիմակներ
Չի կարելի ասել, որ դրանք բացարձակ անօգուտ են: Սակայն դրանց մեծամասնությունը պարզապես խոնավեցնող էֆեկտ ունի, ինչը կարելի է փոխարինել սովորական կրեմով: