Պատգամավորներին կվերադարձվի «Հաց բերող»-ի խափանման միջոցը փոխելու երաշխավորության գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ 26 պատգամավոր հանդես էին եկել որպես Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի խափանման միջոցը փոխելու երաշխավոր՝ վճարելով 500-հազարական դրամ։

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ` հասկանալու համար Արթուր Սարգսյանի մահվանից հետո պատգամավորներին վերադարձվելո՞ւ են նշված գումարները:

«Երաշխավորության գումարը նման պայամաններում, բնականաբար, պետք է վերադարձվի այն անձանց, ովքեր վճարել են»,- ի պատասխան մեր հարցադրմանը նշեց նա:

Փաստաբանի խոսքով` գումարն այսպես, թե այնպես վերադարձվելու ենթակա էր. «Եթե դժբախտ դեպքը տեղի չունենար, քրեական գործն այս կամ այն կերպ ավարտ էր ունենալու, և ցանկացած պարագայում ավարտի դեպքում գումարը վերադարձվելու էր»:

Արփինե Թովմասյան




Լրահոս