ՖՈՏՈ. Երևանը՝ աղբի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աղբահանության թերացման խնդիրը եղել է ու կա: Երևանը, որով Հայաստանը ներկայանում է միջազգային հանրությանը, թերևս, կորած է աղբի մեջ ու այս մասով, կարծես թե, ոչինչ չի արվում, իսկ Հայաստանի մարզերում տիրող վիճակի մասին խոսելն ավելորդ է:

ArmLur.am-ը շրջել է Երևանի Չարենցի փողոցի նրբանցքներով, բուն փողոցի հատվածով, Այգեստան  փողոցով: Տեղանքը աղբանոցի էր նման, իսկ փողոցի երկայնքով ձգվող ծառաթմբերը՝ աղբամանների:
Այս առնչությամբ կապ հաստատեցինք Երևանում աղբահանության գծով պատասխանատու «Սանիթեք»-ի ադմինիստրացիա, որտեղից նախ զարմացան, որ արձանագրում ենք նման փաստ, և հետո ասացին, որ նշված շրջանների աղբահանության համար պատասխանատու է համապատասխան համատիրությունը, այնուամենայնիվ խոստացան մինչև ժամը 6-ը մաքրել տարածքը:




Լրահոս