Ուկրաինայի քաղաքացի կարելի է դառնալ 100 հազար դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական քաղաքացիություն այժմ կարելի է ձեռք բերել՝ երկրի տնտեսության մեջ 100 հազար դոլար ներդնելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ասվում է Ուկրաինայի նախարարների կաբինետի հրամանագրում:

Փաստաթղթի համաձայն՝ այս տարի երկիր կարող են ներգաղթել 2,2 հազար մարդ, ովքեր Ուկրաինայի քաղաքացիների ամուսիններ կամ երեխաներ են, ինչպես նաև 1,1 հազար մարդ, ովքեր երկրի քաղաքացիների հարազատներ են:

Եվս 558 մարդ իրավունք ունի վերականգնել քաղաքացիությունը:

Կառավարության տվյալներ համաձայն՝ 2016թ. ուկրաինական քաղաքացիություն է ստացել մոտ 17 հազար մարդ:




Լրահոս