Ցավում եմ, որ պարոն Սարգսյանը չկարողացավ լուծել առողջական խնդիրները. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես, ինչպես յուրաքանչյուր նորմալ, մարդ ցավում եմ, որ պարոն Սարգսյանը առողջական խնդիրներ ունենալով չկարողացավ դրանք լուծել: Չգիտեմ` ինչ եզրակացություն են տվել բժիշկները, բայց ամեն դեպքում ցավալի է, որ կյանքից հեռացավ: Ցավակցություն եմ հայտնում իր հարազատներին»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին, նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Դիտարկմանը` արդյոք իշխանությունը մեղավոր չէ նրա մահվան համար` մեջբերելով նաև այն հանգամանքը, որ մի խումբ ցուցարարներ պահանջում են ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարների հրաժարականները, քանի որ նրանց են մեղադրում ոչ պատշաճ աշխատանքի մեջ, Մարտիրոսյանը ասաց. «Եթե չեմ սխալվում քրեական գործ է հարուցվել իր մահվան դեպքով, քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա, բայց որ մարդը չկա, դա ցավալի է:
Հուզումնալից պահ է, ինչ-որ էմոցիոնալ գնահատական են տալիս. չեմ կարծում, որ դրանք տեղին են: Հիմա պետք է իր հարազատներին գոտեպնդել, ոչ թե անհեթեթ հայտարարություններով հանդես գալ` օգտագործելով ինչ-ինչ նպատակների համար»:

Արփինե Թովմասյան




Լրահոս