Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն և մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի՝ Հունաստան կատարած այցի հետ: Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
«Դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան դժգոհություն և մտահոգություն են հայտնել՝ կապված Հունաստան մարտի 13-15-ը Կարեն Միրզոյանի այցի հետ»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևի հայտարարության մեջ:
Ադրբեջանը նաև խորհուրդ է տվել Հունաստանին տեղեկացնել իր քաղաքացիներին «Արցախ այցելելուց զերծ մնալու անհրաժեշտության մասին»:
Արցախի ԱԳ նախարարը Հունաստան էր այցելել մարտի 13-15-ը, որտեղ մասնակցում էր «Մեր հերոսական Արցախը» կոչվող միջոցառմանը: