
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել Ղրիմում դատապարտված 12 ուկրաինացիներին հետագա պատժի իրականացման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պատժի իրականացման դաշնային ծառայությանը:
Դաշնային ծառայության հաղորդմամբ՝ հանձնումը տեղի է ունեցել մարտի 17-ին Բոլգորոդի շրջանի «Նեխոտեևկա-Գոպտովկա» անցակետում:
Դատապարտված ուկրաինացիները հանձնումը նախատեսված էր դեռևս մարտի 3-ին, սակայն այն չկայացավ: Ռուսաստանի արդարադատության նախարարությունում հայտնել են, որ հանձնումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: