
Արդեն հայտնել էինք, որ Ազատության հրապարակն այսօր նույնպես մարդաշատ է: Մարդիկ հավաքվել են ի հիշողություն Արթուր Սարգսյանի: Ցուցարարներ ինչպես երեկ, նաև այսօր պահանջներ են ներևկայացնում:
Նրանց առաջին պահանջն այն է, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվի վաղը Եռաբլուրում: Երկրորդը, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես, Առողջապահության և Արադարադատության նախարարները, դատավորները, քննիչները:
Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի կառավարության շենք:
Երթին հետևում են ոստիկանները, որոնք բավականին շատ են: Նրանք ամեն քայլափոխի նկատողություններ են անում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը երեկ Արմենիա ԲԿ-ում մահացել էր, մահվան պատճառը սիրտ անոթային անբավարարությունն էր եղել: