ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք իրավունք չունենք այդ քվեն չստանալու. Արա Բաբլոյանը ` Սերժ Սարգսյանի կոչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: Վարչապետը քիչ առաջ աշխատանքային իր այցն ամփոփեց Գավառ քաղաքում: Նշենք, որ նրան ուղեկցում է ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդ համար Արա Բաբլոյանը և հինգերորդ համար Արմեն Սմիրյանը:

Գավառցիների հետ հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև Արա Բաբլոյանը, ով ընդգծեց, որ ժողովուրդն իր քվեն ՀՀԿ-ին տալով պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի վարչապետն ու իր թիմը շարունակեն աշխատել:

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի ժամանակ ասել էր, որ եթե կուսակցությունը ստանա ժողովրդի քվեն, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ ես ասում եմ, որ մենք իրավունք չունենք այդ քվեն չստանալու»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս