
Արդեն հայտնել էինք, որ մարդիկ այսօր նույնպես հավաքվել էին Ազատության հրապարակում ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի: Այնուհետև մեկնարկեց ցուցարարների երթը: Նրանք նստացույց արեցին Ամիրյանի փողոցի վրա: Ոստիկանությունը նրանց զգուշացրեց, որ եթե կարգի չհրավիրվեն, ապա իրենք ուժի կդիմեն:
Ցուցարարների և ոստիկանության միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ նաև Հանրապետության հրապարակում, որտեղ քաղաքացիները ցանկանում էին նստացույց անել: Այս պահին ցուցարարները կառավարության շենքի դիմաց: Վարչապետի օգնականը պատրաստվում է խոսել ցուցարարների հետ:
Հավելենք, որ ցուցարները պատարստվում են երթով ետ վերադառնալ դեպի Ազատության հրապարակ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: