Այսօր արդեն հայտնել էինք, որ Ազատության հրապարակում ի հիշատակ Արթուր Սարգսյանի հանրահավաք էինա նցկացնում: Վերջիններս ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա: Ցուցարարները իշխանություններից պահաջում էին, որպեսզի Արթուր Սարգսյանը վաղը հուղարկավորվի Եռաբլուրում, ապա բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես, Առողջապահության և Արադարադատության նախարարները, դատավորները, քննիչները:
Նշենք, որ ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Երթին հետևեցին ոստիկանների հոծ բազմությունը: Ցուցարարների լիդեր Շահեն Հարությունյանն իր համակիրների հետ Ամիրյան փողոցում նստացույց արեց, որն էլ հարուցեց ոստիկանների զայրութը: Նրանք ցուցարարներին զգուշացրեցին կտրուկ քայլերի չդիմել, հակառակ դեպքում նրանց ուժով կարգի կհրավիրեն:
Երթը շարունակվեց դեպի հանրապետության հրապարակ, որտեղ միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջև: Վերջիններս փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և նստացույց անել հրապարակում, սակայն ոստիկնանները թույլ չտվեցին:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահաջում էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում, սակայն նրանց հետ հանդիպեց վարչապետի խորհրդականներից մեկը:
Հավելենք, որ ցուցարարները երթով վերադարձան Ազատության հրապարակ, որտեղից ոմանք գնացին, սիկ ոմանք էլ որոշեցին մնալ այնտեղ և նստացույց անել:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը երեկ Արմենիա ԲԿ-ում մահացել էր, մահվան պատճառը սիրտ անոթային անբավարարությունն էր եղել:
Մանրամաները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան