«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ գրեթե բոլոր բուժհաստատություններում իրենց հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել: Ավելին՝ պետպատվերի շրջանակներում նրանք չեն կարող նույնիսկ ԿԱՏԵ, ՄՌՏ աշխտորոշիչ ծառայություններից օգտվել: Իսկ բուժաշխատողները քաղաքացիներին պատճառաբանում են, որ արդեն ծախսել են նախատեսված պետպատվերը:
Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները չգիտեն, թե ինչ անել, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժվելու, վիրահատվելու կամ նման ախտորոշիչ ծառայություններից օգտվելու համար բուժաշխատողները նրանց հերթագրում են օգոստոսի, սեպտեմբերի համար: ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ հիվանդանոցային համակարգի արդյունավետության եւ որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասել է. «Նման բան չի կարող լինել: Գուցե խոսքը հերթագրումների մասին է: Քանի որ հերթագրումների կարգը սահմանվում է համապատասխան որոշումներով: Այսինքն՝ ըստ ցուցումների՝ ելնելով առաջնահերթություններից՝ բուժհիմնարկները կարող են հերթագրել քաղաքացիներին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: