ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը. Սանամյանը քարոզի է գնում «Հրազդանցի Արթուրիկի» հետ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում:

Նախօրեին Կոտայքի մարզում քարոզչություն են իրականացրել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ գյուղեր են այցելել:

Քաղսի գյուղում նրանց հետ է եղել քրեական հեղինակություն հրազդանցի Արթուրիկը, որն առավել հայտնի է Սիրոյի Արթուր անվանումով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը հենց Սամվել Սանամյանն էր ՀՀԿ-ի համար ձայներ ապահովում, անձամբ շրջելով տեղամասերում՝ նա հրահանգներ էր տալիս ՀՀԿ-ի վստահված անձանց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս