Իշխող ՀՀԿ-ն նախընտրական քարոզչության նպատակով գործի է դրել իշխանական ողջ ռեսուրսը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս շրջանում ակտիվ հանդիպումներ է ունենում մի շարք դպրոցներում եւ առիթն օգտագործելով՝ ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնում:
Ըստ մեր տեղեկությունների՝ նրա աղջիկը՝ Երեւանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը եւս լծվել է ՀՀԿ-ի քարոզչության գործին: Առայժմ մայր եւ դուստր քարոզչությունն իրականացնում են «զգուշավորությամբ»՝ իրենց համախոհներին ՀՀԿ-ին ընտրելու մասին հիշեցնելով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուրադյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին: