Նյու Յորքում գողացել են ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալի նոութբուքը, որի մեջ գաղտնի տեղեկություններ են եղել Թրամփի աշտարակի մասին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նոութբուքում եղել է Թրամփի աշտարակի տարհանման պլանը: ԶԼՄ-ները նշում են, որ նոութբուքը գտնվել է պայուսակում մեքենայի մեջ, այդ պահին մեքենայի մեջ մարդ չի եղել:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է նախագահի անվտանգության համար, հաստատել է գողության փաստը:
Ավելի ուշ Նյու Յորքի ոստիկանությունը գողության վայրից մի քանի թաղամաս հեռու հայտնաբերել են դատարկ պայուսակը: