Կռիվ ենք արել, բայց որոշում ենք կայացրել, հիմա երեք ամիս հետո ինչու եք այդ հարցը բարձրացնում. վարչապետը` 1000-ական դրամ պահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տավուշի մարզում տարբեր հանդիպումներ է անցկացնելու, իսկ այժմ էլ հանդիպում է ունենում Դիլիջանում: Հարցուպատասխանի ժամանակ մեկը հետաքրքրվեց 1000-ական դրամ պահումներից, որն արվում է  ԶՈւ-ում հաշմանդամ դարձած կամ մահացած անձանց ընտանիքներին օգնելու համար և հետաքրքրվեց, թե արդյոք արդարացված է, որ և 60 հազար աշխատավարձ ստացողը և 200 հազարական ստացողները պետք է ստանան 1000 դրամ այն դեպքում, որ դա կարող է լինել մեկի տրանսպորտի գումարը, մյուսի դեղի գումարը: Նա հետաքրքրվեց, թե որքանով է դա արդարացված:

«Գիտեք ինչ, հարազատ, մենք այդ հարցն այնքան ենք քննարկել: Իդեալական լուծում չի լինելու», – նշեց նա: «Ես պատրաստ եմ 5000 վճարել», – արձագանքեց հարց տվող աղջիկը: «Վճարե’ք, որևէ մեկը ձեզ չի սահմանափակելու, բայց մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ շատ բարդ: Քննարկել ենք, կռիվ ենք արել, բայց որոշում ենք կայացրել: Հիմա երեք ամիս հետո ինչու եք այդ հարցը բարձրացնում: Դա Ձեզ ամենահուզող հա՞րցն է», – արձագանքեց վարչապետը:

«Բայց հարցումներ չեն անցկացրել մարդկանց մեջ», – արձագանքեց աղջիկը, որին ի պատասխան վարչապետն էլ արձագանքեց, թե պատկերացրեք , եթե ամեն հարցի շուրջ հարցում արվի, ապա միայն հարցում անելով պետք է զբաղվեն:




Լրահոս