Տաքսի սերվիսով քաղաքապետը. Տարոն Մարգարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 5 հատ շենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը ընդամենը մեկ հատ «Մերսեդես S 450» մակնիշի ավտոմեքենա ունի: Իսկ որպես անշարժ գույք հայտարարագրել է 5 հատ շենք, շինություն, մեկ հատ ամառանոց Ջերմուկ քաղաքում եւ հողին ամրակցված երկու հատ այլ անշարժ գույք: Որպես եկամուտ Մարգարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 5 մլն 254 հազար 540 դրամ:

Նա նաեւ ավտոմեքենան է վաճառել՝ 25 մլն դրամով: Իսկ դրամական միջոցները կազմում են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետը «Զեթ ընդ զեթ» ընկերությունում ունի 50 տոկոս փայաբաժին: Տեղեկացնենք, որ նշված ընկերությունը Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ է իրականացնում:




Լրահոս