Այսօր հայաստանյան շատ մարզերում տեղի ունեցող անցուդարձը հաջորդ ԱԺ-ում սպասվելիք փոփոխությունների վկայությունն է: Օրինակ` ներիշխանական կուլիսներում արդեն իսկ քննարկվել է Արագածոտնից անցնող թեկնածուների ցուցակը, որում չի լինելու «Մաքս-Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Վերջինիս փոխարինելու է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, որը մինչեւ օրս քաղաքականությամբ չի զբաղվել: Նա Երեւան-Թալին մայրուղու վրա սեփական ռեստորանա-հյուրանոցային համալիրի սեփականատեր է: Ի դեպ, հենց այդ ռեստորանում էր ճաշում նախագահ Սերժ Սարգսյանը, երբ 2008թ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելում էր մարզի համայնքներ: Իսկ թե ինչ փողերով է Սահակյանը դառնալու պատգամավոր, եւս հաշվարկված է. նրա մյուս եղբայրը Յակուտիայի հայ համայնքի ղեկավարն է ու ադամանդագործությամբ է զբաղվում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ