Ասում են՝ մարդու տունն իր անձի արտացոլումն է: Այս բնակարաններին նայելիս ցանկացածի մոտ սառը քրտինք կառաջանա. հենց այդ բնակարաններում են ապրել ամենահայտնի մանյակ-մարդասպանները:
Այստեղ Դենիս Նիլսենը մասնատում էր իր զոհերի մարմինները
Բրիտանացի մանյակ Դենիս Նիլսենը 1978-1983թթ. սպանել է 12 տղամարդու: Նա նրանց հյուրընկալում էր և խեղդում, իսկ եթե զոհը կյանքի նշաններ էր արձակում, ապա խեղդում էր լոգարանում:
Սալվատորե Պերրոնեի տունը
Այս տան սեփականատերը նյույորքցի Սալվատորե Պերրոնեն է, ով 3 մարդու է սպանել: Հարևանների խոսքով՝ նա մշտապես տարօրինակ մարդու տպավորություն էր թողնում:
Անդրեյ Չիկատիլոյի գաղտնի ապաստանը
Այս տունը մարդասպանը գնել էր 1978թ.-ին կնոջից գաղտնի: Հենց այստեղ էր բերել իր առաջին զոհին՝ 9-ամյա Լենա Զակոտնովային: Նա աղջնակին մաստակ էր խոստացել, բերել տուն և մահացու ծեծել, իսկ մարմինը գցել գետը:
Կառլ Դենկեի «սարսափների տունը»
Գերմանացի սերիական մարդասպան Կառլ Դենկեն 1914-1918թթ. առնվազն 42 մարդ է սպանել: Նա իր զոհերի միսը վաճառում էր տեղի շուկայում:
Արյունոտ Բենդերների հետին մուտքը
Ջոն Բերնդերը, նրա կինը՝ Էլվիրան և երկու երեխաները՝ Քեյթն ու Ջոնը, ամերիկյան հանցավոր աշխարհի լեգենդներն էին: Նրանց գլխավոր եկամուտը հիմնված էր արյան վրա. նրանք սպանում էին իրենց հյուրանոցի հաճախորդներին, թալանում, իսկ մարմինները թաղում այգում:
Յուտայում Տեդ Բանդիի տունը
Իրավաբան ուսանող Տեդ Բանդին ապրում էր այգու փոքրիկ տնակում: Հենց այնտեղ նա բռնաբարեց և սպանեց 7 կանանց:
Դենիս Ռեյդերի փայտե տունը
Դաժան մանյակ Դենիս Ռեյդերը կուրացնում և խոշտանգում էր իր զոհերին: Սակայն սպանություններից ազատ ժամանակ նա սիրալիր ամուսին և հայր էր: Այն բանից հետո, երբ աղջիկ ունեցավ, նա մի քանի տարի դադարեցրեց սպանությունները, սակայն դա երկար չտևեց:
Դարեն Դեոն Վաննի ապաստանը
Ինդիանայից Դարեն Դեոն Վաննը ձերբակալվել է 2017թ. սկզբին մեկ տղամարդու սպանության մեղադրանքով, սակայն քննության ընթացքում խոստովանեց, որ սպանել է ևս 6 կանանց:
Տունը, որտեղի իր մանկությունն անցկացրել է Ջեֆրի Դամերը
Ամերիկայի ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը, ով կյանքից զրկել է 17 երիտասարդի:
Ջեյմս Հոլմսի տունը՝ պայթուցիկների իսկական պահուստ
2012թ. Ջեյմս Հոլմսը կրակ բացեց Կոլորադոյում «Սև արքայազն» ֆիլմի հանդիսատեսի ուղղությամբ՝ սպանելով 12 մարդու և վիրավորելով ավելի քան 70-ին:
Էնթոնի Սաուելի «խոշտանգումների տունը»
Կլիվլենդի այս տանը սերիական մարդասպան Էնթոնի Սաուելը բռնաբարել և սպանել է 11 կանանց:
Ուեսթների ընտանիքի նկուղը
Տունը պատկանում էր մարդասպաններ Ֆրեդ և Ռոզմարի Ուեսթների ընտանիքին: Ձերբակալվել էին 1994թ.-ին իրենց 16-ամյա աղջկա անհետացումից հետո, երբ ոստիկանությունը պարզեց, որ աղջիկը սպանվել էր ծնողների կողմից:
Այստեղ է անցկացրել մանկությունը մարդասպան Ռոբերտ Բերդելը
Նա բռնաբարել և սպանել է 6 տղամարդու:
Դորոտեի Պուենտեի հանգստյան տունը
Պուենտե տատիկի տունը տարբերվում էր ճոխությամբ: Սակայն նա սպանում և թալանում էր իր հաճախորդներին: Առնվազն 15 մարդու է սպանել մի քանի տարվա ընթացքում:
Ջոն Հեյգի վարպետանոցը
Բրիտանացի մարդասպանը սպանել է առնվազն 6 մարդու, որոնց դիերը «լուծում» էր աղաթթվով լոգարանի մեջ: