Փարիզում արտակարգ իրավիճակ է. անհայտ անձը հարձակում է իրականացրել օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի մեծությամբ երկրորդ «Օռլի» օդանավակայանում անհայտ անձը հարձակում է գործել օդանավակայանում ռազմական պահակախմբի վրա և փորձել զինվորականներից մեկից խլել զենքը, փոխանցում է Gazeta-ն:

Մեկ այլ զինվորական կրակ է բացել, և հարձակում գործած անձը լիկվիդացվել է:

Դեպքի վայր ժամանակ սպեցնազը շրջափակել է օդանավակայանի շենքը: Բոլոր չվերթները չեղարկվել են:

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Օդանավակայանի տարածքում հատուկ օպերացիա է անցկացվում:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հարձակման մեջ կասկածվող երկրորդ անձն է ձերբակալվել: Կան ենթադրություններ, որ ձերբակալվածն օդանավակայանի աշխատակից է:




Լրահոս