Արարատի մարզի Դեղձուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ArmLur.am-ի հետ զրուցում հաստատեց այս տեղեկությունը:
Նա ասաց, որ Դեղձուտ գյուղում միջադեպ է գրանցվել երկու օր առաջ, կտրող–ծակող գործիքով վիրավորել են գյուղացիներից մեկին: «Պարզվում են հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է»,- նշեց Տռուզյանը:
Սոնա Տռուզյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել միջադեպի շարժառիթի վերաբերյալ, իսկ այն հարցին, թե արդյոք վիրավորվածը դաշնակցական պատգամավորի թեկնածուի հարազատ է, նա պատասխանեց, որ նման բան չկա, անձնային միջադեպ է եղել:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը: