ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել:

Զեկույցի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները կարգավորվում են համընդհանուր, սակայն բարդ իրավական հիմքով, որն էապես փոփոխվել էր 2016թ. բարեփոխումների ինկլյուզիվ գործընթացի միջոցով, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից բնորոշվել էր որպես քայլ առաջ դեպի ընտրական գործընթացի հանդեպ վստահության ստեղծմանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները նշում են, որ ընտրողների գրանցումը պասիվ է և հիմնված է բնակչության ռեգիստրի վրա: Դրական է գնահատվել ընտրողների ցուցակի հստակությունը:

Զեկույցում նշվում է նաև, որ ողջունվում է ընտրողների նույնականացման էլեկտրոնային սարքերի օգտագործումը:

«Պաշտոնական նախընտրական քարոզարշավը սկսվել է մարտի 5-ին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զրուցակիցների մեծամասնությունը մեղադրանքներ է առաջադրել ընտրակաշառքի համատարած խախտման մեջ: Ինչպես նաև լայնորեն տարածված կարծիք կա, որ քարոզարշավի ժամանակ տեղ կգտնի ճնշումն ու ընտրողներին վախեցնելը»,-ասվում է զեկույցում:

Իսկ ինչ վերաբերում է մեդիա միջավայրին՝ փորձագետները կարծում են, որ կգերակշռեն հեռուստաընկերությունը, որոնք քաղաքական նախապատվություններ ունեն:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի համաձայն՝ օրենքը նախատեսում է միջազգային դիտորդների ներկայություն և իրավունք տալիս կուսակցությունների վստահված անձանց ներկա գտնվել ընտրատեղամասերում:Ընտրատեղամասերում ճնշումները վերացնելու համար որոշ սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվաքանակում: Հասարակությունն ու լրագրողները այդ դրույթների վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել:




Լրահոս