Պենտագոնի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացված «Իսլամական պետության» ոչնչացման նոր պլանը խիստ չի տարբերվում ԱՄՆ ադմինիստրացիայի կողմից ներկայացված գործողությունների պլանից, գրում է NBC News-ը՝ հղում անելով փաստաթղթղին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ՊՆ գաղտնի պլանն Օբամայի ադմինիստրացիայի պլանը միայն «ուժեղացված» տարբերակն է, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր Թրամփը:
Պենտագոնի ծրագրում, ինչպես պնդում են պաշտոնյաները, ասվում է ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ ռմբակոծությունների շարունակման անհրաժեշտության մասին:
Ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի խոսքով՝ Պենտագոնի պլանը հիշեցնում է «Պլան Բ»-ն, որը փորձում է իրականացնել «Պլան Ա»-ն: Նրա կարծիքով՝ Թրամփն այն ուղարկել է մշակման: