Արամ Մանուկյանը Մարտունիում հորդորեց լուրջ հարված տալ զոռբաներին ու «քցողներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամներն այսօր Գեղարքունիքի մարզում են, որտեղ ներկայացնում են իրենց խաղաղության ծրագիրը:  Մարտունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը և հայտարարեց, որ այս ընտրություններն ամենևին էլ սովորական չեն:

Նրա խոսքով, եթե այս անգամ հանկարծ ժողովուրդը սթափ չգնահատի իրավիճակը, ապա երկիրը թաղվելու է տխուր իրավիճակի մեջ: Մանուկյանը հորդորեց լուրջ հարված տալ զոռբաներին ու «քցողներին»:

«Այս իշխանություններին ձեռք է տալիս այս վիճակը, որովհետև ժողովուրդը չի ըմբոստանում, ժողովուրդն ավելի զգուշավոր է: Բայց ժողովուրդը նաև արտագաղթում է», – հայտարարեց Մանուկյանը, հավելելով, որ  արտագաղթը կանգնեցնելու և հայերին Հայաստան բերելու միակ տարբերակը խաղաղության ծրագիրն է:




Լրահոս