ՖՈՏՈ. ՀՀԿ-ն կոնֆետի փողը չի՞ տվել. ինչ ռիսկեր է պարունակում առանց մակնշման սննդամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով հանդես եկող Հանրապետական կուսակցությունը դեռ շարունակում է ՀՀ քաղաքացիներին առանց մակնշման շոկոլադե սալիկներ եւ սառնաշաքարային կարամելներ բաժանել: Ինչպես հայտնի է՝ առանց մակնշման սննդամթերքը ռիսկային է համարվում ժամկետի եւ որակի հարցում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սակայն,  ուսումնասիրություններ է իրականացրել եւ պարզել, որ կոնֆետների մակնշումը առկա է միայն տուփերի, այլ ոչ թե հենց կոնֆետների վրա, եւ երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ի քաղցրավենիքը վտանգավոր չէ:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ խոսքը իշխող կուսակցության մասին է, իշխանական այս օղակից նման պատասխանը սպասելի էր: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ի քարոզչական նպատակների համար սառնաշաքարային կարամելները եւ շոկոլադե սալիկները արտադրվել են «Գրանդ Քենդի» ընկերությունում:

Այս պահին դեռ հստակ չէ, թե կուսակցությունը որքան գումար է ընկերությանը հատկացնելու կոնֆետների համար: ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանը այս թեմայի շուրջ ասաց. «Հանգիստ քնե՛ք գիշերները, ամեն բանի համար էլ կուսակցությունը վճարելու է»:




Լրահոս