![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/1457515829_e-news.su_1445676607_tureu2.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանից ակնկալում է մահապատժի վերականգնում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացումից հետո, փոխանցում է Agence France-Presse-ը:
«Մեր ընտանիքների հերոսները չպետք է անհանգստանան: Ես հավատում եմ, որ խորհրդարանն անհրաժեշտ ամեն ինչ կանի ապրիլի 16-ից հետո մահապատժի վերականգնման հետ կապված մեր պահանջներն իրականացնելու համար»:
Նա հավելել է, որ «առանց երկմտելու» հավանություն կտա այդ օրենքին:
Մահապատիժը վերականգնելու կոչերը հնչում են Թուրքիայում երկրում անցած տարվա հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: