Ամեն անգամ նույն խոստումը. նույնն է լինելու նաեւ այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական արշավի այս օրերին միաբերան պնդում են, թե իրենք նախկին սխալներից դասեր են քաղել եւ փոխվելու են: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ հակադարձեց. «Կա՞ իշխանություն, որ ասում է, թե ինքը չի փոխվելու, որ է՛լ ավելի վատ պայմաններ է ստեղծելու եւ ավելի վատ կառավարում իրականացնելու: ՀՀԿ-ականները նույն խոսքերն ասել են նախորդ ընտրությունների ժամանակ, ասել են կառավարությունների ծրագրերում, բայց, միեւնույն է, չեն փոխվելու, շարունակել են պաշտոնավարել նույն կերպ: Այնպես որ, նույնն է լինելու նաեւ այս անգամ. ուզում եմ, որ ՀՀԿ-ին ընտրելուց առաջ ժողովուրդը սա շատ հստակ գիտակցի»:




Լրահոս