«Չվերլուծել իմաստասերին. Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում որևէ վրիպում թույլ չի տվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով իրենց անցկացրած հարցման արդյունքները, նշել է, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձայներով 1.5-2 տոկոսով գերազանցում է ՀՀԿ-ին: Ադիբեկյանը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ եթե Ծառուկյանը մի քանի վրիպում թույլ չտար, ավելի շատ տոկոս կունենար: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հարցը, ասաց. «Գիտեք, ես չեմ կարծում, որ հիմա մենք, քարոզարշավի այս պատասխանատու փուլը թողած, պիտի յուրաքանչյուրս վերլուծենք ամենայն հայոց իմաստասեր եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:

Որեւէ վրիպում Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում թույլ չի տվել, եւ դրա վկայությունն է այն ալիքը, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո առավել մեծ թվով մարդիկ են գալիս Ծառուկյանի հետ հանդիպման»:




Լրահոս