Պատգամավորը պարտվեց. «Ջերմուկ գրուպ»-ը հրաժարվում է վճարել 70 միլիոն դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը պարտվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2015 թվականին գրել էր, որ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը վաճառել է ապակյա տարաներ, բայց նրանք գումարը չեն տվել: Վաճառված ապրանքի ընդհանուր գումարն էլ կազմում է շուրջ 70 միլիոն դրամ, որը «Ջերմուկ գրուպ»-ը հրաժարվում է վճարել:

Իր հերթին նաեւ հակընդդեմ հայց էր ներկայացրել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ հայտնելով, թե հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման: 2016թ. հոկտեմբերին դատարանը որոշել էր «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի հայցը բավարարել մասնակի եւ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից գանձել շուրջ 64 միլիոն դրամ: Սակայն ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանը չի հաշտվում իրականության հետ եւ 2017 թվականի հունվարի 20-ին դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս գործով կայացել է առաջին դատական նիստը, եւ դեռեւս չկա վճիռ:




Լրահոս