ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Նկատենք, որ այս տարի ձմեռը բավականին երկարատեւ եւ խստաշունչ էր: Եվ ուրախալի փաստ է, որ եղանակային բարենպաստ պայմանները փրկեցին մեզ թե՛ տանիքներից կախված սառույցներից, թե՛ փողոցների ձնակույտերից:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիների թեկնածուների ընտրությունն ի՞նչ ընթացակարգով է կատարվում:

Մինաս Հարությունյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմումներ ներկայացրած քաղաքացիներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, կրտսեր պաշտոնների համար՝ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձին, վերջիններիս բացակայության դեպքում նախապատվությունը տրվում է պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին: Ընտրությունը կատարվում է ըստ կարգով սահմանված նախապատվությունների: Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմումատուն (դիմումատուները) չի (չեն) բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդն այդ մասին տեղեկացնում է համապատասխան մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհուրդը համապատասխան մարմնին ուղարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում՝ տեսանելի ցուցանակի վրա:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը որոշում է բնակություն հաստատել այլ պետությունում, ապա հնարավո՞ր է՝ դադարեցվի նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հիմքով:

Դիանա Մելքոնյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը:
Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ-ից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ նույնպես քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում: Ի դեպ, ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման:




Լրահոս