Ամերիկացի իրավապաշտպանները Թրամփին կոչ են անում ճանաչել Մերձավոր Արևելքում հայերի ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոնյաների պաշտպանության ամերիկյան  իրավապաշտպան կազմակերպությունը (In Defense of Christians/IDC) կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Մերձավոր Արևելքում հայերի ցեղասպանությունը, փոխանցում է Voice of America-ն:

«Այդ երկրներում շարունակվում է ցեղասպանությունը  եզդիների և քրիստոնյաների, մասնավորապես, հայերի դեմ: Նրանք պետք է առավելություններ ստանան ԱՄՆ մուտքի թույլատրման համար»,-նշում է կազմակերպության ներկայացուցիչը:

Ակտիվիստների կարծիքով՝ այդ միջոցներն անհրաժեշտ են, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող քրիստոնյաները լրիվ ոչնչացման ռիսկի են ենթարկվում:

Կազմակերպության նախաձեռնությանը հավանություն են տվել ամերիկյան իրավապաշտպան մի շարք կառույցներ և առանձին քաղաքական գործիչներ:




Լրահոս