ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Եղվարդի քահանան փախավ եկեղեցուց՝ լսելով Հաց բերողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եղվարդ քաղաքի մի խումբ քաղաքացիներ որոշեցին տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Արարողությունը գլխավորելու համար նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը խախտեց:

Միջոցառումից առաջ անպատասխան թողնելով Armlur.am-ի ճշտող հարցը, թե ինչու է դժկամությամբ գլխավորում Հաց բերողի հիշատակի արարողությունը՝ Տեր Հովնանը բարկացավ և վերադարձավ եկեղեցու բակում գտնվող տնակ:

Եղվարդի բնակիչների նախաձեռնությանը ներկա էր նաև «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը, ով իր տեսակետը ներկայացրեց Եղվարդում տեղի ունեցածի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արևիկ Արզոյան




Լրահոս