ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այնքան շատ են եւ այնքան գրասենյակներ են բացել, որ այլեւս տեղ չի մնացել: Նույնիսկ սաունան է դարձել նախընտրական շտաբ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ (3-րդ խումբ), ապա նա որեւէ արտոնությունից օգտվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դրանք:

Լեւոն Թադեւոսյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը 2006թ. հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները:
Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում՝ զբաղվածության կենտրոններում հաշվառված
– հաշմանդամները,
– ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք,
– աշխատանքային տարիքի հաuած, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
– պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո,
– առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ,
– երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
– փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով:
Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

«Յունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ի դեպ, հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի՞ վճար մուծել պետական բյուջե եւ ընդհանրապես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Մելքոն Գեւորգյան (25 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, վճար մուծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի նախատեսվում: 18 տարին լրացած արական սեռի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել Հայկական բանակում՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համապատասխան տարիքը լրացած քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական մարմին, հյուպատոսական հիմնարկ):




Լրահոս