ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Եղվարդի քահանան հրաժարվել հոգեհանգստի կարգ կատարել. Մայր Աթոռի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ArmLur.am-ը  հրապարակել էր,  որ  Եղվարդ քաղաքի մի խումբ քաղաքացիներ որոշել էին տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Արարողությունը գլխավորելու համար նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը խախտել էր:

Այս  դեպքի  առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է , որ հոգեհանգիստ չկատարելու  որոշումը  կայացվել  է տվյալ քահանայի կողմից:

«Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։

Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև»,- հայտնում է նա։

Երեկ տեղի ունեցած դեպքի մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս