ՖՈՏՈ. Ինչ չպետք է անել ուտելուց անմիջապես հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից շատերը մշտապես ապրում են այնպես, որ ժամանակը  չի բավականացնում, որն անդրադառնում  է մեր օրվա  պլանավորման վրա: Որպեսզի ճիշտ ժամանակին հասնեք  աշխատանքի, մենք արագ թեյ ենք խմում և  վազում լոգանք ընդունելու,  որոնք  առաջին հայացքից թվում են անվտանգ քայլեր:

AdMe.ru-ն ներկայացնում  է, թե ինչ չպետք է անել ուտելուց անմիջապես հետո:

Ուտելուց  անմիջապես հետո պետք չէ լոգանք ընդունել,  քանի որ այդ  ժամանակ ավելի  դանդաղ է կատարվում մարսողության գործընթացը: Լոգանք  պետք է ընդունել ուտելուց հետո 30 րոպե անց:

Ուտելուց հետո  մեկբաժակ թեյը շատերի համար անփոխարինելի տարր է:  Սակայն հետազոտությունները  ցույց են տվել,  որ դա այնքան էլ անվտանգ չէ: Ուտելուց հետո մեկ ժամ չպետք է թեյ խմեն հղիները,  երեխաները, օրգանիզմում երկաթի պակասություն ունեցող անձինք:  Մեծերին խորհուրդ է տրվում սուրճ խմել:

Այն,  որ  ուտելուց  անմիջապես  հետո քնելը վնասակար է, հայտնի է: Այդպես  քնելը բավական անհարմարություններ է պատճառում: Պետք է քնել ուտելուց գոնե երկու ժամ անց:

Ուտելուց  անմիջապես  հետո խորհուրդ չի տրվում նաև սպորտով զբաղվել: Այդպիսի վարժությունները կարող  են բերել անհարմարությունների: Եթե այնուամենայնիվ ցանկություն կա, ապա բավարարվեք միայն զբոսանքով, իսկ խիստ վարժությունների  անցեք  երկու ժամ հետո:

Ուտելուց  հետո խորհուրդ  չի տրվում նաև ծխել, պետք է  դա անել  գոնե 20 րոպե անց: Իհարկե,ծխելուց պետք է ամբողջովին  հրաժարվել:




Լրահոս