Այսօր՝ ժամը 09:23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես ArmLur.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իսկ 3 տուժածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Արևիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդթիթեր Գրիգորյանի անվամբ անձնագրեր և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մախսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի