Այդ ուժերը 2008-ից հետո կոալիցիա կազմեցին իշխանությունների հետ՝ շամպայնի բաժակներ չխկացնելով. ԵԼՔ-ի քարոզարշավը՝ Արմավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԼՔ  դաշինքի  անդամները Էդմոն Մարուքյանի, Արամ  Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այժմ  գտնվում են Արմավիրի  մարզում և մի շարք համայնքներում քարոզչություն են իրականացնելու:

Ելույթ  ունեցավ ԵԼՔ  դաշինքի անդամ Արամ Սարգսյանը, ով նշեց, թե վստահ գիտի, թե մարդիկ ինչ են մտածում: «Ընտրություններ են, դրա համար էլ եկել ենք: Այստեղ են գալու նաև մյուսները:  Գուցե  մեր նման մտնեն բակերը, բայց այդ ընտրություններում պետք է ընտրություն կատարեք»,- նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ  պետք է կարդան ծրագրերը և հետևություններ անեն: «Գիտեմ, որ դժվար է, քանի որ մեր երկրում շատ տնտեսագետներ  անգամ  այդ ուժերի  թերթիկները չեն բացել, չեն համադրել ու  ընտրություն անելը բավականին բարդ է»,-հավելեց նա:

Սարգսյանը նաևւ ներկայացրեց, թե ինչպես պետք է ընտրի սովորական քաղաքացին:  «Անպայման մասնակցեք ընտրության. սա մեր հորդորն է, խնդրանքը: Եթե չեք ընտրում դուք, ընտրում են Ձեր փոխարեն: Եթե չեք  ուզում կարդալ, կորցրել եք հույսը, ապա նայեք այն մարդկանց, ովքեր ներկայացնում են այդ կուսակցությունը»,-շարունակեց նա:

Սարգսյանի  խոսքով, պետք է նայել,  թե որտեղ էին այդ ուժերը  1999-ի հոկտեմբերին, 2008-ին  և ինչեր  էին ասում այդ իրադարձություններից  հետո: «Ինչ արեցին այդ ուժերը 2008-ից հետո, գնացին կոալիցիա կազմեցին այդ իշխանությունների  հետ՝  շամպայնի բաժակներ չխկացնելով, թե պայքարեցին»,-  եզրափակեց նա:




Լրահոս