Բոլոր համայնքապետերը պրիցելի տակ են. որ չգիտես, ինչի ես հարցը բարձրացնում. վարչապետը՝ լոռեցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Նա քաղաքացիների հետ կրկին շփվում է հարց-պատասխան ֆորմատով:

Բնակիչներից մեկը հարց բարձրացրեց  հսկիչ-անցակետերի  մասին՝  ասելով, որ դրանք հեռու են գտնվում:  Ի պատասխան վարչապետը հարցրեց՝  արդյոք քաղաքացին տեղյակ է, թե ինչ արժե դա և բացասական  պատասխան լսելով, նշեց. «Բա որ չես կարում ասես, ինչի ես հարց բարձրացնում: Բոլոր  համայնքապետերը,  որոնք իմ հետ հանդիպում են,  պրիցելի տակ են: Որ չգիտես, ինչի  ես հարցը  բարձրացնում»:

Նա դիմելով քաղաքացուն հորդորեց,  որ  երբ որ  խնդիր է դնում,  դա  գնահատի: «Երբ  որ դու ինձ հանձնարարական ես տալիս,  դու  պետք է մոտավոր  գնահատականը տաս»,- հավելեց նա:




Լրահոս