ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզում: Նրա հաջորդ կանգառը Ստեփանավան քաղաքն էր, որտեղ նրան տարբեր հարցեր ուղղեցին:
Բնակիչներից մեկը նշեց, որ հույսեր է կապում վարչապետի հետ և հավելեց , որ երկրաշարժից հետո իրենց փոքր ապրելու տեղ են տվել և մինչ օրս այլ բնականարան չեն ստացել: Ի պատասխան վարչապետը նախ հարցրեց, թե արդյոք բնակիչը ծանոթ է իրենց համայնքի հինգը տարվա զարգացման ծրագրին և շարունակեց. «Ես այս պահին կոնկրետ ժամկետ, թե երբ Ձեր հարցը կլուծվի, պատրաստ չեմ ասելու: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեր երկիրը զարգանալու է, գնալու է ճիշտ ուղղությամբ»:
Նրա խոսքով, Երևանում խելոք մարդ չկա, որ ավելի լավա պատկերացնում՝ Ստեփանավանի վաղվա օրը ինչպես պետք է լինի: «Այլ հարց է, որ Երևանի խելոք մարդիկ Ստեփանավանից եկած առաջարկին կարողա մի քիչ սանրեն, բանտիկ կապեն, ֆեն անեն»,- նշեց նա: