Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փորձագետները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում, «Ինտերֆաքս»­ին հայտնել է Սիրիայում խաղաղ կարգավորման կարգավորման բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը։ «Թեհրանում հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը ապրիլի 18­19-­ի խորհրդակցություններում։

Դրանք կանցկացվեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական փորձագետների մակարդակով, առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության»,­ ասել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, նա հայտնել է, որ խորհրդակցությունների ժամանակ ծրագրվում է մայիսի 3­ 4­ի Աստանայի հանդիպման համար ստորագրման պատրաստել անվտանգության հարցերով մի շարք փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերն են Հաշտության հասած շրջանի կանոնադրությունը, ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման քարտեզը և հրադադարի դիտարկման գծով միասնական մշտադիտարկման խմբի մեխանիզմի կիրարկումը։




Լրահոս