Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցները վանկարկում են «Հաց բերողին սպանել են», «Որոշողը մենք ենք»։ Նրանց ուղեկցում են ոստիկաններ:
Շահեն Հարությունյանը երրորդ պահանջի՝ Արդարադատության նախարարի և Գլխավոր դատախազի հրաժարականի հետ կապված նշեց. «Քանի որ կան լուրջ խնդիրներ Արդարադատության նախարարի հետ կապված, որ էդ մարդը ինչ մեղավոր ա, որ Դատախազն ա վճիռը կայացնում, շատ չշեղվելու համար առաջիկայում մի կողմ ենք թողնում նախարարի հեռացման պահանջը ու կենտրոնանում ենք գ լխավոր դատախազի հրաժարականի վրա, որովհետև նրա իմացությամբ և համաձայնությամբ է տեղի ունեցել Արթուրի կալանավորումը»:
Ցուցարարները պահանջում են քրեական գործ հարուցել այն քննիչի նկատմամբ, որը միջնորդել է երկրորդ անգամ կալանավորելու Արթուր Սարգսյանին, և այն դատավորի դեմ, որ այդ միջնորդությունը բավարարել է։
Այս պահին նրանք նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց: