Ֆրանսերենի միջազգային օրը տոնվում է յուրաքանչյուր տարվա մարտի 20-ին: Տոնն սկսել են նշել 2010 թվականից: Օրվա ընտրությունը պայմանավորված է մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրով:
Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 56 երկիր: Կազմակերպությանն անդամակացությունը ենթադրում է ոչ թե տվյալ լեզվին տիրապետելու նախապայման, այլ Ֆրանսիայի հետ ունեցած մշակութային փոխգործակցության առկայություն:
Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է: Աշխարհում հաշվվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը): Ֆրանսերենը լայնորեն տարածված է նաև Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում:
Չնայած այսօր ֆրանսերենը՝ որպես միջազգային լեզու, իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը: Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ: