ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի գործողությունները, փոխանցում է Fox News-ը:
«Նա իրեն վատ է պահում, շատ վատ, ասեմ ձեզ»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում լրագրողների առջև, որտեղ նա անցկացրել է հանգստյան օրերը Մար-ա-Լագո նստավայրում:
Թրամփը նաև հայտնել է, որ հանդիպումներ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հարցով, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է քննարկել:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ Մաքմաստերի հետ քննարկել է հյուսիսկորեական սպառնալիքների թեման:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անցած շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի բացառում Փխենյանի դեմ ռազմական ուժի կիրառում, եթե վերջինս սպառնա Հարավային Կորեային և ամերիկացի զինվորականներին: