Ռուսաստանն արգելել է 14 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յարագ-Կազմալյար» մաքսային անցակետում «Ռոսսելխոզնադզոր»-ի տեսուչներն առգրավվել են Ադրբեջանից ներկրվող 14 տոննա լոլիկ, փոխանցում է «Կավկազ սեգոդնյա»-ն:

«Ռոսսելխոզնադզոր» մամուլի ծառայությունը հայտնել է, որ կարանտինային ապրանքի ֆիտոսանիտար վկայականում հայտնաբերվել են չվավերացված ուղղումներ, որոնք դարձել են ապրանքի առգրավվման պատճառ:

Բեռների սեփականատերը ՌԴ իրավախախտումների վերաբերյալ օրենքգրքի 10.2 հոդվածով ադմինիստրատիվ պատասխանատվության է ենթարկվել: Գերատեսչությունն արգելել է կարանտինային ապրանքի ներթափանցումը ՌԴ տարածք:




Լրահոս