ՀՀ ազգային ժողովում հերթական՝ մարտի 20-23-ի քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 23 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:
Պատգամավորները մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորների բացակայությունը մեկնաբանել է այսպես. «Ունենք այն, ինչ ունենք»:
Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
Խորհրդարանում տիրող պատկերը` ArmLur.am-ի տեսանյութում: