Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկին փոփոխությունների է ենթարկում մարզաձևի կանոնները: Ըստ նոր կանոնների, ամեն մի ձևում` ազատ և հունահռոմեական, կլինեն ոչ թե 8, այլ 10 քաշային կարգեր: Սակայն քաշային կարգերի փոփոխությունը կհաստատվի միայն Փարիզի առաջնությունից առաջ: Այդ դեպքում 2018 թվականի հունվարից մեծահասակները և մինչև 23 տարեկանները հանդես կգան նոր քաշային կարգում: 2018 թվականից կարող է կիրառվել նաև երկօրյա մրցաշարերի ձևը: Սակայն մինչ այդ այն կփորձարկվի Եվրոպայի պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Ըմբշամարտում կանոնների նոր փոփոխություններ կան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ