Բելառուսում Հայաստանից Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ տվյալ փաստը պետք է հետաքննել:
«Եվս մեկ դեպք՝ կապված Հայաստանից Բելառուսի տարածքով Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն հանձնարարել է հետաքննել դեպքն ու զեկուցել արդյունքների մասին:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեիում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Այն ոչ ուղևորատար ինքնաթիռ է եղել: