Armenian text to speach

Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Լատվիայից Հայաստան են բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թբիլիսիի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:

Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ մի խոշոր հավաքորդի մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, `ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են վերադառնում:

Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատում էր Երևանի ակնաբուժական կլինիկաներից մեկում։ Թբիլիսիի Արղության վարժարանում նա սովորել էր Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուն էր և ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծումից հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը:




Լրահոս