Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է Երջանկության միջազգային օրը, որը սահմանվել է 2012թ. հունիսին՝ ՄԱԿ-ի կողմից:
Հայտնի է, որ մարտի 20-ը պատահական չի ընտրվել: Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է: Ըստ ՄԱԿ-ի՝ դա խորհրդանշում է այն, որ մոլորակի բոլոր բնակիչները երջանիկ լինելու հավասար իրավունքներ ունեն:
Երջանկության ընկալումն մարդկանց մոտ տարբեր է: Ձեզ ենք ներկայացնում երջանկության կադրեր:


Երջանկության ձգտումն Երկիր մոլորակի բոլոր մարդկանց համար ընդհանուր հասկացություն է:

Երջանկությունը մարդու կարևորագույն նպատակներից մեկն է


Բացի այդ, ՄԱԿ-ի պնդում է, որ երջանկության գլոբալ վիճակի հասնելու համար աշխարհին անհրաժեշտ է պահպանել տնտեսական աճի, սոցիալական եւ բնապահպանական ծրագրեր:

Հետաքրքիր է, որ երջանկության միջազգային օր հասկացության նախաձեռնողները եղել են փոքր լեռնային երկրից` Բութանից:

Ասում են, որ Բութանի թագավորության մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են համարվում:



Երջանկություն երևույթն ուսումնասիրու են տարբեր գիտություններ` փիլիսոփայություն, էթիկա, հոգեբանություն և այլն:


































































































